News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Քասթամոնու նահանգի ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 424 հատ պատմական արժեք ներկայացնող առարկաներ, դրամներ եւ զարդեր։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Քասթամոնուի ոստիկանությունն ստացված ահազանգի հիման վրա Քասթամոնու քաղաք մտնող մի մեքենա է կագնեցրել, որի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 424 կտոր պատմական արժեք ներկայացնող առարկաներ, զարդեր եւ դրամներ եւ անօրինական 2 ատրճանակ։

Հայտնաբերվածի մեջ եղել են նաեւ հին հայկական 3 հատ մեղադրամ։

Ստամբուլահայ լրագրող Արիս Նալջըն  Twitte-ի իր էջում այս առթիվ թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Փաստորեն, ամենաքիչը միայն հանցագործները չեն ժխտում, որ այս հողերում հայեր են ապրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ