News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել՝ փետրվարի 1-ին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անցկացրած արտակարգ համագումարի հետ կապված։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատախազ Քուրսաթ Քայրալի կողմից հարուցված գործը ներառում է «ժողովրդին զինվորականությունից հեռացնելու» եւ «քաղաքական կուսակցությունների ոգուն հակառակ գործունեություն» մեղադրանքները։ Գործի շրջանակներում անվտանգության ծառայություններից պահանջվել են կուսակցության համագումարի ժամանակ տեսագրված կադրերը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 1-ին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության արտակարգ համագումարի ընթացքում չի հնչել թուրքական հիմնը, այնտեղ գովերգել են Աբդուլահ Օջալանին ու PKK-ի այլ անդամների։

Կուսակցության նախկին եւ նորընտիր ղեկավարները կոշտ քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին` մեղադրելով նրանց քրդական հարցի լուծումը շահարկելու, եւ միաժամանակ քրդերի դեմ իրականացվող ճնշումների համար:

Ընտրության արդյունքներով` կուսակցության ղեկավար է ընտրվել Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Սելահաթին Դեմիրթաշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ