News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանցիների միջին ամսական եկամուտը 2011 թ. դրությամբ 78.4 հազ. դրամ է: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2012» հրապարակման մեջ: Նախորդ տարվա համեմատ միջին եկամուտն ավելացել է 4 հազ. դրամով:

Տղամարդկանց միջին ամսական եկամուտը կազմել է մոտ 94 հազ. դրամ, կանանցը՝ 59 հազ. դրամ: Տղամարդկանցից ամենամեծ եկամուտ ունեն 35-44 տարեկանները՝ 107 հազ. դրամ, կանանցից՝ 25-34 տարեկանները՝ 65 հազ. դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ