News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորընտիր նախագահ Սելահաթին Դեմիրթաշին:

Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետի ստորագրությամբ շնորհավորական ուղերձը ուղարկվել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցության առաջին արտակարգ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ, որ Ձեր համագումարը Թուրքիայի ժողովրդավարությանը նպաստի: Ընդունեք հարգանքներս»:

NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 2-ին Անկարայի հանրապետական դատախազությունը կայծակնային արագությամբ հետաքննություն է սկսել՝ փետրվարի 1-ին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անցկացրած արտակարգ համագումարի հետ կապված։

Դատախազ Քուրսաթ Քայրալի կողմից հարուցված գործը ներառում է «ժողովրդին զինվորականությունից հեռացնելու» եւ «քաղաքական կուսակցությունների ոգուն հակառակ գործունեություն իրականացնելու», «Հանցանքը եւ հանցագործին գովերգելու» մեղադրանքները։ Գործի շրջանակներում անվտանգության ծառայությունները պահանջել են կուսակցության համագումարի ժամանակ տեսագրված կադրերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության արտակարգ համագումարի ընթացքում չի հնչել թուրքական հիմնը, այնտեղ գովերգել են Աբդուլահ Օջալանին ու PKK-ի այլ անդամների։

Կուսակցության նախկին եւ նորընտիր ղեկավարները կոշտ քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին` մեղադրելով նրանց քրդական հարցի լուծումը շահարկելու, եւ միաժամանակ քրդերի դեմ իրականացվող ճնշումների համար:

Ընտրության արդյունքներով` կուսակցության ղեկավար է ընտրվել Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Սելահաթին Դեմիրթաշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ