News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆեյսբուքի» էջից:  Հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երեւանի բոլոր կինոթատրոններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Գարեգին Նժդեհ» ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. սկզբում: Այն նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին: Նկարահանումները կայացել են Հայաստանում  եւ Եվրոպայում: Ֆիլմի նկարահանման աշխատանքներից առաջին լուսանկարների համացանցում տարածվելուց հետո մեծ քննարկումներ ծավալվեցին, եղան քննադատություններ: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ NEWS.am-ի հարցերին գրավոր պատասխանել էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ