News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչության կեսից քիչը՝ 46,75 տոկոն է կարծում, որ հասարակական կարծիքը բարենպաստ է կին-քաղաքական գործիչների համար: Այս մասին են վկայում Oxfam միջազգային հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում անցկացված հարցման արդյունքները:

Միաժամանակ, 7,8 տոկոսը կարծում է, որ հասարակական կարծիքը շատ բացասաբար է տրամադրված կնոջ քաղաքական կարիերայի նկատմամբ: Հարցվածների 85,5 տոկոսի կարծիքով, տղամարդկանց կարիերայի նկատմամբ հասարակական կարծիքը դրական է:

Իսկ ավելի վաղ՝ 2008-ին, անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 46,2 տոկոսը կողմ է արտահայտվել «Քաղաքականությունը կնոջ գործ չէ» կարծրատիպին: Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի հասարակական կարծիքում լուրջ առաջընթաց է գրանցվել, կարծում են «Oxfam»-ում:

Կազմակերպության հետազոտության մեջ նշվում է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է դարձել 12 կին, բայց մեծամասնական ընտրակարգով ոչ մի կին չի ընտրվել: Ներկա խորհրդարանում կա 14 կին պատգամավոր, որոնցից 2-ն ընտրվել են մեծամասնական ընտրակարգով:

Հայաստանի նախորդ խորհրդարանի օրինակով կարելի է նկատել, որ կին պատգամավորների թվի ավելացումը չի նպաստում «հումանիստական» օրենքների ընդունմանը, նրանց մոտ քվեարկությունների ժամանակ գերակայում է կուսակցական հրահանգավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ