News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրամիության 27 երկրների եւ Շենգենյան պահանջները բավարարող 4 երկրների (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Շվեյցարիա) վերացրել է վիզային ռեժիմը: Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 10-ից:

Նախկինում հաղորդվել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ի առաջարկով այդ որոշման նախագիծն ընդգրկվել էր Հայաստանի կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում: «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն՝ առանց վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները երկրում կարող են գտնվել տարեկան մինչեւ 180 օր:

Հայաստանն ու Եվրամիությունը դեկտեմբերի 17-ին վիզային ռեժիմի հեշտացման համաձայնագիր էին ստորագրել, որը նախատեսում է քաղաքացիների մեծ խմբերի համար վիզայի արժեքի նվազում եւ վիզա ստանալու ընթացակարգի զգալի պարզեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ