News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ անհիշելի ժամանակներից Չինաստանի բնակիչներին հայտնի ժենշենն իրոք օգտակար է իմպոտենտության դեպքում։ «Կյանքի արմատի» անվան հետ այս փառքը կապվել է վաղուց, բայց գիտնակակնները որոշել են հաստատապես համոզվել դրանում:

Ըստ Daily Mail-ի, Սեուլի Յոնսեյ համալսարանի բժշկական քոլեջի հետազոտողները փորձեր են կատարել, որին մասնակցել են  էրկեցիային դիսֆուկցիա ախտորոշմամբ 119 տղամարդ։ Փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկն օգտագործել է ժենշենի պտուղներից պատրաստաված հաբեր, մյուսը՝ մեկ այլ պլացեբո։  

Ութ շաբաթ անց տղամարդկանց այն խմբի մոտ, որը ժենշեն է օգտագործել, նկատվել է սեռական գործառույթների էական բարելավում։ Գիտնականների կարծիքով՝ դա կապված  է բացառապես ժենշենի մեջ պարունակող գինզենոզիդներով, ստերոիդային գլիկոզիդներով։

Ինչպես նշել է «ԱիՖ»-ը, ներկայումս իմպոտենտությունը բուժում են Վիագրայի միջոցով, բայց ընդհանուր առմամբ 30% տղամարդիկ են զգում բարելավում այն ընդունելուց հետո։ Ինչպես նախատեսել են հետազոտողները՝ ժենշենը նրանց համար կարող է այլընտրանքային ավանդական բուժման միջոց հանդիսանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ