News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մարդու կյանքում առողջության պահպանման, երկարակեցության եւ երիտասարդ մնալու հարցերում առաջնային դեր է խաղում սնունդը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, մամու;ի ասուլիսում նշեց արեւելյան բժշկության մասնագետ Անահիտ Ղազարյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, գոյություն ունի 4 գործոն, որոնք ազդում են մարդու առողջության վրա.

1)    կենսակերպ (50 տոկոս)

2)    սնունդ (80 տոկոս)

3)    ժառանգականություն (20 տոկոս)

4)    առողջապահություն (10 տոկոս)

«Ելնելով այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ առողջության պահպանման հարցում վճռական դեր է խաղում սնունդը: Անհրաժեշտ է ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել, սակայն ներկա պայմաններում, երբ մենք ապրում ենք գիտատեխնիկական առաջընթացի դարում եւ շրջապատված ենք քիմիայով, ոչ բոլոր օգտակար վիտամիններն են պահպանվում մրգերի ու բանջարեղենի մեջ»,-նշեց Անահիտ Ղազարյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում պետք է օգտագործի շուրջ 90 տարբեր կենսաբանական ակտիվ նյութեր, թեեւ դա պրակտիկորեն անհնար է: «Աշխարհում ապրող մարդկանց ընդամենը 5 տոկոսն է համարվում բացարձակապես առողջ, 75 տոկոսը փաստացի առողջ է, իսկ 20 տոկոսը հիվանդ մարդիկ են»,-ասաց արեւելյան բժշկության մասնագետը, հավելելով, որ երբեմն կարելի է համադրել ավանդական եւ ոչ ավանդական բժշկությունները, եթե խոսքը նույն նպատակի մասին է՝ պահպանել մարդու առողջությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news