News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակությունը, որը Հայաստանում է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական ընտրությունների միջավայրը գնահատելու նպատակով, ողջունել է միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ կազմակերպելու հայկական իշխանությունների մտադրությունը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության հայտարարությունում, որի 4 անդմաներ՝ պատվիրակության ղեկավար Կարին Վոլսեթի գլխավորությամբ, ներկայումս գտնվում են Հայաստանում:

Այնուհանդերձ, պատվիրակության համար հիմնական մտահոգության առարկա են հանդիսանում ընտրացուցակների շարունակվող էական անճշտությունները, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախպապայմանն է։ Դեռ հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում։ Պատվիրակությունը նաեւ հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել։

Պատվիրակությունը նաեւ նշել է, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ոչ բավարար հետաքրքրություն, ոչ էլ վստահություն ընտրական գործընթացի վերաբերյալ։ Դա լուրջ մտահոգության առարկա է, հատկապես հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են դա չանել ընտրությունների ընթացքի նկատմամաբ իրենց վստահության պակասի պատճառով։ Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը՝ բերելով ավելի ցավալի իրավիճակի, քանզի առաջիկա ընտրությունները արդեն իսկ ստերված են համընդհանուր անտարբերությամբ եւ անվստահությամբ։ Պատվիրակությունը ընդգծեց, որ պետք է վերականգնել քաղաքացիների վստահությունը, քանզի պատշաճ ընտրությունները էական են ժողոովրդավարական զարգացման համար։

Այն նաեւ հույս է հայտնել, որ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ արդեն իսկ քննադատության ենթարկված խնդիրները՝ մասնավորապես ընտրողների նկատմամբ սպառնալիքների դեպքերը ու վարչական ռեսուրսների լայնազանգված օգտագործումը, արդեն շտկվել են այնպես, որ նման երեւույթներ այլեւս չկրկնվեն։ Պատվիրակությունը հուսով է, որ բոլոր թեքնածուների համար կստեղծվի հավասար խաղադաշտ՝ այդ թվում հավասար լուսաբանման միջոցով։

Պատվիրակությունը ողջունում է մամուլի ազատության աճը եւ հուսով է, որ որ գրանցված թեքնածուները ընտրարշավը կսկսեն հիմնվելով կոնկրետ քաղաքական ծրագրերի վրա, որ ընտրազանգվածը առավել տեղեկացված ընտրություն կատարի։

Պատվիրակությունը տեղյակ է  2012 թ.-ին ընդուված Ընտրական օրենսգրքի ներմուծած իրավական բարեփոխումների մասին։ Այն պնդում է, որ օրենսգրքի արդար ու պատշաճ կիրառումը նույնքան կարեւոր է, որքան օրենսգիրքն ինքը։

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը Երեւանում էր Հայաստանի Ազգայի ժողովի նախագահի հրավերով։ Այն հանդիպումներ է ունեցել նախագահի թեքնածուների հետ, այդ թվում ներկա նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, Ոստիկնապետի, Գլխավոր դատախազի, հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի եւ Երեւանում հավատարմագրված դիվանագետների հետ։

Հիմնական՝ 22 անդամից բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը Երեւան կժամանի փետրվարի կեսերին ընտրությունների դիտարկման համար։ ԵԽԽՎ պատվիրակությունը իր դիտողություններն ու հանձնարարականները կներկայացնի Վեհաժողովին ապրիլին Ստրասբուգում կայանալիք նիստի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ