News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական CNNturk, Kanal D հեռուստաընկերությունների, եւ Posta պարբերականի գլխավոր խմբագիր եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հունվարի 16-ին տարած վիրահատությունից մեկ օր անց մահացել է։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Բիրանդի մահվան մասին հայտնել է նրա որդին։ Ավելի վաղ վիրահատության ժամանակ Բիրանդի սիրտը կանգ է առել, սակայն բժիշկներին հաջողվել է այն կրկին աշխատեցնել։

Նշենք, որ Մեհմեդ Ալի Բիրանդը հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ քարոզչությամբ։ Նա այցելել է Հայաստան եւ հանդիպել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մոտ 2 ամիս առաջ մի հարցազրույցի ժամանակ նա ասել էր. «Երբեմն ասում են, թե ես հայ եմ, բայց ես հայ չեմ։ Եթե հայ լինեի, հպարտություն կզգայի դրա համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ