News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը, Երուսաղեմի Պատրիարքի տեղապահը ընտրվել է Երուսաղեմի նոր Պատրիարք:

Հիշեցնենք, որ Պատրիարքի գահը Հայկական Սուրբ Առաքելական եկեղեցու հիերարխիական գահերից է: Երուսաղեմի նախկին Պատրիարք արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին, 93 տարեկան հասակում, տեւական հիվանդությունից:

Պատրիարքի ընտրություններն անցկացվել են երկու փուլով: Առաջին քվեարկությունից հետո մնացել էին հինգ հավակնորդներ, որոնցից մեկը Նուրհան Մանուկյանն էր: Եւս մեկ առաջնորդ էր համարվում Երուսաղեմի պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ