News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ Gallup-ի հարցման արդյունքների` հարցված ընտրողների 66 տոկոսը նշել է, թե քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն՝ ներկայացնելով  «ArmNews» հեռուստաընկերության Baltic Surveys/Gallup Organization-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացված «Հայ ընտրողների տրամադրվածությունը Նախագահական ընտրություններից առաջ-2013»  նախագծի երկրորդ հարցման արդյունքները:

Հարցված ընտրողների 10 տոկոսը ասել է, թե քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 4-ական տոկոս՝ Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի օգտին, 1 տոկոս՝ Արամ Հարությունյանի օգտին: Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին եւ Վարդան Սեդրակյանին աջակցում են ավելի քիչ, քան 1 տոկոս յուրաքանչյուրի օգտին:  Հարցվածների 16 տոկոսը դեռ չի որոշել, թե որ թեկնածուին կաջակցի:

Gallup-ի ներկայացուցիչ, դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն նշեց, որ, ընտրություններին մասնակցելու համար առաջադրելով սեփական թեկնածուի, եւ ՀՀԿ-ն, եւ «Ժառանգությունը» մեծացրել են իրենց աջակիցների բազան, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» կորցրել է իր ընտրազանգվածի որոշակի  աջակցությունը՝ այս ընտրություններում սեփական թեկնածու չունենալու պատճառով:

Gallup-ի ներկայացուցչի խոսքով` երկրորդ հարցումը հաստատեց, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությունը Հայաստանի բնակիչների համար մնացել է քաղաքական տեղեկատվության առաջին եւ ամենակարեւոր աղբյուրը, որին հաջորդում է «բանավոր խոսքը» եւ ինտերնետը: Ինտերնետը հատկապես կարեւոր է քաղաքի երիտասարդ ընտրողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ