News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրերս Բեյրութից դեպի Սիրիայի Լաթաքիա հանգստավայր տանող ճանապարհին սպանվել է հալեպահայ Հակոբ Աբգարյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ նա Լաթաքիա էր ուղեւորվել մեքենայով,  Ջաբլե քաղաքի մոտ նրա մեքենայի ուղղությամբ կրակ է բացվել:  

Ինչ վերաբերում է «Ջեբհաթ Ան Նուսրա» խմբավորման անդամների կողմից ավելի վաղ առեւանգված  տասնյակ մարդկանց սպանությանը, ապա, ըստ Ռեիսյանի,  զոհերի անունները դեռ հրապարակված չեն, հետեւաբար պարզ չէ՝ արդյոք նրանց մեջ հայ կա՞, թե` ոչ:

Հավելենք, որ ըստ Հայաստանի ԱԳՆ-ի տվյալների՝ ազատ է արձակվել նախորդ շաբաթ՝ հունվարի 23-ին, Դամասկոսում առեւանգված հայ Նազարեթ Չարկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ