News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 30-ին, Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվել են ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները: Անվանակարգերը տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան», եւ այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» անվանակարգի քվեարկության արդյունքների, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում:

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» /«EMAA» «Emerging Markets Airports Award»/:

Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին եւս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի  «Պուլկովո» եւ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացել է ավելի քան մեկ ամիս:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակն ստացել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ