News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունվարին Ադրբեջանը 860 անգամ խախտել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  հրադադարի ռեժիմը:

Ըստ Հայաստանի պաշտպանութան նախարարության տվյալների` Ադրբեջանի ԶՈՒ-ն 160 անգամ դիպուկահար զենք է կիրառել, մոտ 20 անգամ՝ խոշոր տրամաչափի զենք, այդ թվում`15 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Հունվարին հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել: 

2012թ. Ադրբեջանը 16 300 անգամ խախտել էր  հրադադարի ռեժիմը: Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նոր «ռեկորդների» է հասնում այդ առումով. եթե 2006թ.  ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել էր 600 անգամ, ապա 2007թ.` 1400, 2008թ.` 3500 անգամ,  2009թ.` գրեթե  4600 անգամ,  2010թ.` 7200 անգամ, իսկ  2011թ.՝ ավելի քան 12 600 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ