News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր` փետրվարի 1-ին, ժամը 15.00-ին, նիստ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: Նա նշեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստից առաջ հանձնաժողովի անունից հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ եւ նաեւ նշել է օրենքով սահմանված ընթացակարգերը, թե ինչպես կարելի է նախագահի թեկնածուի առջեւ հարուցված խոչընդոտը ճանաչել անհաղթահարելի: «Դա միայն կարող է ճանաչել Սահմանադրական դատարանը, միայն տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա»,- ասաց Արմեն Սմբատյանը:

Այսինքն, որպեսզի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգվեն, անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն դիմում ներկայացնի Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն 4 օրվա ընթացքում որոշի` այդ խոչընդոտը անհաղթահարելի է, թե` ոչ: Մեր տեղեկություններով` առայժմ նման դիմում թեկնածուի կողմից չի եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ