News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

«Մենք, անկասկած, դատապարտում ենք Հայաստանի նախագահի թեկնածուի դեմ բռնությունը: Որքանով տեղեկացված ենք, ներկայումս Հայրիկյանի վիճակը կայուն է եւ Հայաստանի ոստիկանությունը խոստանում է ամբողջությամբ հետաքննել տեղի ունեցածը»,-ասել է Նուլանդը:

Մեկնաբանելով փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությունը, Պետքարտուղարության մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը «հանդես է գալիս, որպեսզի ամեն բան տեղի ունենա Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան» եւ որպեսզի քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների ժամանակ «լիարժեքորեն ապահովվեն բոլոր թեկնածուների իրավունքներն ու ազատությունները»:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են հունվարի 31-ի երեկոյան, իր տան դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ