News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 9-րդ դատարանում ընթացել է «Հեղափոխական շտաբի կառույց» գործով դատավարությունը, որի ժամանակ հանրապետական դատախազը հայտնել է, թե որքան պատժաչափ է պահանջում գործով անցնող կասկածյալ, նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըի համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  դատական նիստին մասնակցել են գործով անցնող եւ կալանքի տակ գտնվող 8 կասկածյալները, որոնց թվում է եղել նաեւ Էսքիշեհիրի նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըն։

Նիստի ժամանակ հանրապետական դատախազ Սեդրեթին Սարըքայան նախկին ոստիկանապետի համար պահանջել է մինչեւ 49 տարի 6 ամիս պատժաչափ՝ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ ահաբեկչական կառույցին օգնել», «հետաքննության գաղտնիությունը չպահպանելու», «ահաբեկչության դեմ պայքարող անձանց թիրախ ներկայացնելու» մեղադրանքներով։

Նշենք, որ նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըն  «Նեղուցում ապրող Սիմոններ. երեկ պետություն, այսօր կրոնական համայնք» անունով գիրք էր հրատարակել, որի մեջ անդրադարձել է  «Էրգենեկոն»-ի եւ «Մեծ մուրճ»-ի դատավարություններին, Հրանտ Դինքի սպանությանը, Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական միության անդամների գործունեությանը ոստիկանական համակարգում,  ամիսներ առաջ սեռական տեսագրության պատճառով հրաժարական տված Դենիզ Բայկալի հայտնի տեսագրությանը եւ գաղտնի ձայնագրությունների միջոցով թուրք գեներալներին հրաժարականի դրդած դեպքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ