News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: NEWS.am-ի տեղեկություններով, Նանյանի փոխարեն մարզպետի պաշտոնում նշանակվելու է անվանի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը ներկայումս զբաղեցնում է նախագահի խորհրդականի պաշտոնը:

Նանյանին պաշտոնանկ են անելու նրա եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հակասությունների պատճառով: Այս երկուսն արդեն անհամատեղելի են դարձել:

Ի դեպ, մեկնաբանելով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, Շիրակի մարզպետն ասել է. «Դա իմ ժառանգական պաշտոնը չէ, կհանեն-կհանեն, չեն հանի՝ կաշխատենք, ի՞նչ ա եղել, ի՞նչ պրոբլեմ կա։ Նման խոսակցությունները, թե քեզ մի ամիս հետո կհանեն, չեմ ուզում մեկնաբանել, դա նույնիսկ ծիծաղելի է։ Ի՞նչ ա դա նշանակում, եթե ես լավ չաշխատեմ, կկանչեն, կասեն, որ վաղը դու ազատված էս, կասեն Դուք չեք կարող իրականացնել ձեր գործառույթները եւ կազատեն։ Ինձ պետք է հարցնեն, նո՞ր ազատեն, իհարկե ո՛չ» :

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ