News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին մահափորձի ենթրակվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված  նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի վիճակը հանգիստ է, ակտիվ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցումա սաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ դեռեւս մատների թմրածություն կա, մերսումները եւ ֆիզիթորեպաֆետիկ միջոցառումները շարունակում են: Գագիկ Մանուկյանն ասաց, որ վերքը նորմալ է, այսօր նախատեսվում է, որ մնա հիվանդանոցում:

Նախնական տեղեկություններով`  եթե ամեն ինչ լավ լինի, ապա շաբաթ օրը Պարույր Հայրիկյանը կկարողանա գնալ տուն, պայմանով, որ գա եւ շարունակի պրոցեդուրաները: Նախատեսվում է կարերը քանդել երկուշաբթի:

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբը կիսատ-պռատ քարոզարշավ է անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը: Շտաբի անդամները տարածում են բուկլետներ, գրքույկներ եւ այլ քարոզչանյութեր, առայժմ չեն կարոդանում օգտագործել հեռուստաեթերը, բայց մոտակա օրերին դա էլ կլինի:

Նա նշեց, որ Հայրիկյանը անձամբ չի կարողանում մասնակցել քարոզարշավին, քանի որ ձեռքի ցավը բավականին ուժեղ է: Շտաբի ներկայացուցիչը նշեց, որ ձեռքի ցավը այժմ ավելի է ուժեղացել, նյարդը տրոհվել է, ինչը թույլ չի տալիս կենտրոնանալ, ինչպես նաեւ` աշխատել, գրել, նստել համակարգչի մոտ: Կարո Եղնուկյանն ասաց, որ ձեռքի ցավի պատճառով Հայրիկյանը չի կարող գնալ հանդիպումների, ամբողջ օրը դրսում լինել,հեռու մարզեր այցելել եւ այլն: Նա կմիանա քարոզարշավին, երբ համեմատաբար լավ լինի:

Նշենք, որ փետրվարի 1-ին վիրահատվելուց հետո Պարույր Հայրիկյանը մի քանի անգամ լքել է հիվանդանոցը, նախ` գնացել է տուն` հարազատներին տեսնելու,  փետրվարի 5-ին, եկել եւ մասնակցել է իր ներկայացուցիչների ասուլիսին, իսկ երեկ ներկա է եղել մր քառասունքին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ