News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ այսօր ժամը 17.00-ից հացադուլ է հայտարարելու ԿԸՀ-ի առջեւ  եւ այնտեղ մնալու է մինչեւ վաղը 17.00-ն, ապա՝ հանելու է թեկնածությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Հարությունյանը:

Նա իր հայտարարության մեջ նշել է, որ մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը միասին ավելի քան 46 տոկոս ձայն հավաքած ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի համար եղել են անհաղթահարելի խոչընդոտներ՝ փողերի լվացման անհիմն մեղադրանքներ, ճնշումներ համակիրների վրա, գաղտնալսումներ, այդ պատճառով էլ այս ուժերը որեւէ թեկնածու չեն առաջադրում նախագահական ընտրություններում:

Հաշվի առնելով այս ամենը՝ նա հայտարարեց, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն անօրինական են եւ կոչ արեց բոլոր թեկնածուներին ինքնաբացարակ հայտնել եւ Սերժ Սարգսյանին միայնակ թողնել քվեաթերթիկում:

Արամ Հարությունյանը նշեց, որ փետրվարի 19-ից շարունակելու է իր պայքարը հանուն բոլորիս երազած Հայաստանի:

Մինչեւ հացադուլի նստելը, Արամ Հարությունյանը պատրաստվում է այցելել հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:  Նա վստահ է, որ եթե նույնիսկ թեկնածուները չհանեն իրենց թեկնածությունը, ապա նրանք չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ