News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե նախագահական ընտրությունները Հայաստանում կայանան առաջիկա կիրակի օրը, նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկեն հարցվածների 68 տոկոսը: Այդ մասին փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով փետրվարի 2-ից 5-ը կայացած նախընտրական հարցման արդյունքները:

Ըստ արդյունքների, երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, ում օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 24 տոկոսը, երրորդ տեղում Պարույր Հայրիկյանն է` 5 տոկոսով, իսկ Բագրատյանը կստանա ընտրողների 2 տոկոսը: Մյուս թեկնածուները կստանան զրո տոկոսից փոքր ինչ ավելի:

Ինչ վերաբերում է թեկնածուների նկատմամբ ընտրազանգվածի նախասիրություններին, ըստ Նավասարդյանի, հունվարի 21-ին հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը ամենամեծ հակակրանքին է արժանացել եւ հարցվածների 22 տոկոսը հայտարարել են, թե չեն քվեարկելու նրա օգտին: Երկրորդն այդ ցանկում Սերժ Սարգսյանն է` 21 տոկոս, Հրանտ Բագրատյանը` 20 տոկոս, Վարդան Սեդրակյանը` 11, Արամ Հարությունյանը` 9, Պարույր Հայրիկյանն ու Արման Մելիքյանը` 7-ական եւ Րաֆֆի Հովհաննիսյանը` 4 տոկոս:

Քվեարկությանն անպայման մասնակցելու են հարցվածների 69 տոկոսը, եւս 11-ը հնարավոր է մասնակցեն քվեարկությանը, 8 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, իսկ 4 տոկոսը հստակ որոշել է չմասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ