News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զվարճանքի սիրահարները  փետրվարի 9-ին «Google Play»-ում չեն գտել «Dosug.cz» հավելվածը,  որն օգտատերերին առաջարկում էր աղջիկ ընտել հաճելի, բայց ոչ անվճար ժամանակ անցկացնելու համար:

«Մեր ընդհանուր կանոնները հստակ նկարագրում են, թե ինչ նյութեր են անթույլատրելի «Google Play»-ում: Մենք օպերատիվ կերպով արձագանքում ենք բողոքներին, եւ եթե հավելվածները, որոնց վրա ուշադրություն են հրավիրում օգտատերերը,  խախտում են կանոնները, մենք դրանք ջնջում ենք»,-«Իզվեստիային» ասել են ընկերության մոսկովյան գրասենյակից:

Հավելվածը «Google Play»-ում հայտնվել էր 2012թ. հունվարին: Նրա օգնությամբ օգտատերերը կարող էին իրենց համար աղջիկ գտնել տարբեր սեքս ծառայությունների համար:  Այն ուներ բոլոր անհրաժեշտ գործառույթները` տվյալների եւ լուսանկարների որոնումից մինչեւ հայտարարությունների դիտում եւ կանչերի տեղադրում: Բացի սակագների մասին տեղեկություններից, ծառայությունը  հնարավորություն էր տալիս  նաեւ արագ կապ հաստատել կավատների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ