News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սայիդ Մուհամեդ Բոքիրի Խարոզին պետական պաշտոն չի զբաղեցնում, հետեւաբար, չի արտահայտում պաշտոնական տեսակետ: Այս մասին, այսօր` փետրվարի 12-ին, Երեւանում կայացած ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեյիսը` մեկնաբանելով կրոնական գործիչ Սայիդ Մուհամեդ Բոքիրի Խարոզիի հայտարարությունը, ով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել այս տարվա հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին եւ «Իրանին վերադարձնել Տաջիկստանի, Հայաստանի եւ եւ Ադրբեջանի հողերը»:

«Իրանն ազատ երկիր է եւ առավոտյան արթնանալով, յուրաքանչյուրն ազատ է ասել այն, ինչ ուզում է: Իրանի ծրագրերում որեւէ նման բան չկա, մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանի պաշտոնական քաղաքականությունը ներկայացնում են երկրի նախագահն ու ԱԳՆ-ն»,-ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ