News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները պետք է քվեարկեն իրենց ապագայի համար: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Սերժ Սարգսյանի խոսքով` նրանք, ովքեր չեն օգտվի իրենց քվեարկելու իրավունքից, կկորցնեն դրանք ի օգուտ անազնիվ մարդկանց:

«Ստեղծված դատարկությունը կլցնեն նրանք, ովքեր տարիներով արել են հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանը պղտոր ճահիճ դառնա: Եւ այդ ամենը հանուն նեղ անձնական եւ ընտանեկան շահերի: Այդ մարդիկ խլել են ձեզանից ձեր ապագան եւ արել ամեն բան, որպեսզի ընտրյալ մարդը չլինի ձեր իրական թեկնածուն: Դա մարդիկ են, ովքեր ձգտում են գնել ամեն ինչ, ինչ ուզում են ունենալ: իսկ այն, ինչ չեն կարող գնել, կխլեն:

Եվ միայն դուք, հարգելի քաղաքացիներ, կարող եք խափանել այդ արատավոր շղթան: Միայն ձեր ակտիվությունը, ձեր առողջ մոտեցումները, ապագայի հանդեպ ձեր հավատը կարող շտկել ամեն ինչ: Եվ այդպիսի հավատը, այդպիսի մոտեցումները մեզ ուժ կտան, որպեսզի կառուցենք ապահով Հայաստան, որը մենք կտեսնենք մեր աչքով, իսկ մեր երեխաները կապրեն այնտեղ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ