News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների արտգործնախարարները փետրվարի  18-ին Բրյուսելում կայացած նիստում կոչ են արել արագացնել Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի նախապատրաստման աշխատանքները

«Խորհուրդը (Եմ արտաքին գործերի) հիշեցնում է, որ Եվրախորհուրդը կոչ է արել համաձայնագրերի հարցում առաջընթացի հասնել` ներառյալ ազատ առեւտրի համապարփակ գոտու ստեղծումը Մոլդովայի Հանրապետության, Հայաստանի եւ Վրաստանի հետ, որպեսզի աշխատանքն ավարտեն նախքան «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը(2013թ.  նոյեմբերի 28-29-ին) », - ասված է ամփոփիչ փաստաթղթում:

Միաժամանակ, ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները նշել են  ասոցացման մասին  համաձայնագրերի կնքման գործընթացում Ադրբեջանի հետ բանակցություններում ձեռքբերված առաջընթացը:

Նախարարական հանդիպման ամփոփիչ փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ ԵՄ-ն 2010-2013թթ. ընթացքում  1,9 միլիարդ եվրո է տրամադրել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներին` աջակցելով տարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, օրերս Թբիլիսիում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում ոչ պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ, որի ժամանակ Եվրամիության ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել էր, թե ԵՄ-ն հուսով է, որ Վիլնյուսի բարձր մակարդակի հանդիպումը  որոշակի արդյունքներ կտա, եւ կհաջողվի ասոցացման մասին համաձայնագրեր կնքել Վրաստանի, Մոլդովայի եւ Հայաստանի հետ, ինչպես նաեւ առաջընթացի հասնել Ադրբեջանի հետ բանակցություններում:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ ԵՄ-ի մերձեցմանը:  «Արեւելյան գործընկերության» հիմնադիր գագաթաժողովը կայացել էր 2009թ. մայիսի 7-ին Պրահայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ