News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն, այսօր` փետրվարի 19-ին ստորագրվել է փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը:

Նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրական տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 861 378 ձայն կամ 58,64 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը`539 674 ձայն կամ 36,74 տոկոս, Հրանտ Բագրատյանը` 316 43 ձայն կամ 2,15 տոկոս, Պարույր Հայրիկյանը` 18 093 ձայն կամ 1,23 տոկոս, Անդրիաս Ղուկասյանը` 8328 ձայն կամ 0,57 տոկոս, Արման Մելիքյանը` 3520 ձայն կամ 0,24 տոկոս եւ Վարդան Սեդրակյանը` 6 203 ձայն կամ 0,42 տոկոս:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն` ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2 մլն 529 հազար 016 մարդ, որոնցից ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 61,18 տոկոսը:

Տարածքային ընտրական հանձնաժողովներին տրվել է 2 մլն 579 հազար քվեաթերթիկ, մարվել է 1 մլն 52 հազար 269 քվեաթերթիկ, անվավեր է 50 հազար 992 քվեաթերթիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ