News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն նախագահական ընտրություններում ստացել է ավելի քան 50 տոկոս ձայն եւ հաղթել առաջին փուլում, սակայն բողոք արտահայտող քվեարկության արդյունքում բարձր կոտոս է ստացել երկրորդ տեղը գրաված թեկնածուն, ինչը որոշակի «դեղին քարտ» է Սերժ Սարգսյանի համար, որը նա պետք է նկատի ունենա: Այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, ասուլիսում հայտարարեց ICES-ի դիտորդական առաքելության քաղաքական փորձագետ, Իսրայելը ներկայացնող Ալեքսանդր Ցինկերը:

«Ինձ շատ դուր եկավ երկու հիմնական նախընտրական շտաբների հայտարարությունները, որոնք եկել էին եզրակացության, որ այս ընտրություններում չկան հաղթողներ, հաղթել է հայ ժողովուրդը: Ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են թեկնածուների ժողովրդավարական մրցակցային պայքարում եւ համապատասխանել միջազգային ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ պահանջներին: Ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնարար կանոնները, որոնք ապահովում են կամարտահայտման ազատությունը եւ քվեաթերթիկների հաշվարկն ընտրատեղամասերում»,-հայտարարել է նա` ներկայացնելով առաքելության գնահատականը երեկ կայացած ընտրությունների վերաբերյալ:

Նրա խոսքով` առաքելությունն այցելել է 134 ընտրատեղամաս: «Հայաստանի ընտրական տեղամասերի 65 տոկոսը դրական գնահատական է ստացել: Առաքելությունը գոհունակություն է հայտնում, որ չի եղել ընտրությունները ձախողելու ոչ մի փորձ»,-ընդգծեց դիտորդն ու հավելեց, որ ընտրությունները համարվել են հայ ժողովրդի կամարտահայտման կայացած, ազատ, լեգիտիմ գործողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ