News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից:  Այդ մասին, այսoր՝ փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը Տոնինո Պիցուլան, նշելով, որ քարոզարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ, պահպանվել են կարեւոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:

«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից։ Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարեւոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ժողովրդավարություն»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ եւ լավ կազմակերպված: Ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարեւոր միջոցառումներ, նաեւ` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով, մինչդեռ որոշ անճշտություններ առկա էին: «Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես տեղական մակարդակով, հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների եւ պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում եւ ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին»,- նշեց Պիցուլան:

Գնահատելով նախընտրական քարոզարշավը՝ նա նշեց, որ լրատվամիջոցները հավասարապես լուսաբանել են բոլոր թեկնածուներին, ինչը  թույլ տվեց ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն, այն հանգամանքը, որ մի քանի ազդեցիկ կուսակցություններ չառաջադրեցին թեկնածու, դա ընտրողների շրջանում առաջացրեց հիասթափություն եւ վստահության պակաս։

Անդրադառնալով անձնագրերում կնիքի խնդրին, նա նշեց, որ  թեեւ ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ