News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում այս գիշեր հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված կոչով:

Նա իր կոչում, մասնավորապես, գրել է.

«Հերթական անգամ մենք ունեցաք ոչ ազատ ու ոչ արդար ընտրություններ։ Ու նորից մարդաշատ է Ազատության հրապարակը։ 1996-ի, 2003-ի, 2008-ի փորձը ցույց է տալիս, որ, ժողովուրդը, սահմանադրական (ընտրությունների) եղանակով հաջողության չհասնելու պարագայում, ըմբոստանում է։ Մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ձայներին։ Դա արդարացի եւ սահմանադրական պահանջ է։ Միշտ էլ կողմ եմ եղել այն մոտեցմանը, որ օրինական ճանապարհով փոփոխությունների հասնելու անհնարինության դեպքում հեղափոխական գործողություններն անխուսափելի են։ Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։

Իշխանության եւ ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի։

Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրեւ անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Այդպիսի շանս կա եւ այն ձեռքից բաց թողնելը սխալ կլիներ»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ