News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ են տվել մտնել նախագահի նստավայր (ֆոտոռեպորտաժ), փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Հակառակ մայթին՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի մոտ, հավաքվել են ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ, որոնք որոշել են սպասել Հովհաննիսյանի դուրս գալուն: Ավելի վաղ նրանք ինքնաբուխ երթով հետեւել էին Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակից դեպի նախագահի նստավայր:

Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի վաղ հետաձգել էր այսօր նախատեսված հանրահավաքը եւ նշանակել վաղը, ժամը 17-ին: Դրանից հետո Հովհաննիսյանն ուղեւորվել էր նախագահի նստավայր:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ