News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Չանաքքալե քաղաքում գտնվող եւ Չանաքքալեի «Մարտի 18» անունով համալսարանին պատկանող  հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի է ունեցել սուֆիական միստիկ ծես։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ հայկական եկեղեցում տեղի ունեցած միստիկ ծեսը նվիրված է եղել Հաջը-Բեքթաշի Վելիին։ Ծեսի ժամանակ եղել է հատուկ երաժշտություն եւ ծեսին հատուկ պարեր։

Նշենք, որ 1669 թվականին կառուցված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո լքվել է։ Այնուհետ, այն օգտագործվել է որպես էթնոգրաֆիկ թանգարան եւ փորձերի դահլիճ։ Իսկ վերջերս այն հանձնվել է Չանաքքալեի «Մարտի 18» համալսարանին որպես մշակույթի եւ արվեստի տուն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ