News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թ. դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան են ժամանել 82,7 հազ. այցելուներ, մեկնել են 54 հազարը: Այսպիսով՝ միայն դեկտեմբերին ժամանածների ու մեկնածների դրական հաշվեկշիռը 28,7 հազար է:

Դեկտեմբերին այցելուների նման ռեկորդային ներհոսքի շնորհիվ, ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների, 2012 թ. կտրվածքով Հայաստանն ունի մեկնածների ու ժամանածների դրական հաշվեկշիռ: Այսպես՝ 2012 թ. «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել են 845,7 հազարը, ժամանել՝ 846,1 հազարը: Վերջին 5 տարում սա առաջին դեպքն է, երբ հանրապետության գլխավոր օդանավակայանով ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել է:

Նշենք, որ հունվարին հաշվեկշիռտը կրկին բացասական է՝ մեկնել են 60,1 հազարը, ժամանել՝ 52,3 հազարը: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այս բացասական մնացորդը կաճի արտագնա աշխատանքի մեկնածների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ