News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով մեկ ամիս հացադուլ էր հայտարարել, ելույթ է ունեցել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում:

Նա հայտարարել է, թե բոլոր հավաքվածները գտնվում են հրապարակում, քանի որ համաձայն չեն երկրում ձեւավորված իրերի դրության հետ: «Շինծու ընտրությունները ցույց տվեցին, որ այս պետությունը չի կարող արդար լինել, բայց միեւնույն ժամանակ ժողովուրդը ցուցադրեց իր կամքը, եւ ես եկել եմ շնորհավորելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով կարողացավ անել այն, ինչ չկարողացավ անել որեւէ ընդդիմադիր ուժ, համախմբել հայ հասարակությանը»,- ասել է Ղուկասյանը:

Նրա խոսքով, դա քիչ է, քանի որ հաղթանակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը կարողանա ստիպել իշխանություններին` չեղյալ հայտարարել ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները:

«Մենք պետք է առաջիկա օրերին իշխող կուսակցության գիտակցությանը հասցնենք, որ իրենց հայտարարած արդյունքները կդառնան մեր քաղաքացիական անհնազանդության եւ իշխանությունների վերջի սկիզբը»,- ընդգծել է Ղուկասյան:

Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ Արկադի Վարդանյանը, ով ընդդիմադիր գործունեություն էր ծավալել 2000թ. հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ