News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում ՀՅԴ-ի կողմից ելույթ է ունեցել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, համանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտարարել է, որ փետրվարի 18-ին, նախագահական ընտրությունների օրը հայ ժողովուրդն ապացուցեց, որ իրեն անհնար է կոտրել: «Ժողովուրդն ապացուցեց, որ ինքն այլեւս չի ուզում հանդուրժել կյանքի բոլոր ոլորտներում ճնշող մթնոլորտը եւ ընդդիմացավ իշխանություններին ինքնավստահ ու ինքնահավան վարքին: Այսօրվա մեր համախմբումը հաղթանակի ճանապարհն է»,-ասաց Ռուստամյանը, տեղի ունեցող զանգվածային ակցիաները համարելով մեծ քաղաքական գործընթացի սկիզբը:

«Մեր երկրի անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Մի քանի օր ժողովուրդն այս հրապարակում սպասում էր Դաշնակցությանը եւ այսօր մենք այստեղ ենք»,-նշեց Արմեն Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ