News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

23-ամյա Ռադիկ Մելքոնյանն ամուսնացել եւ սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին լրացած անչափահասի հետ, որի համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 23-ամյա Ռադիկ Մելքոնյանը, հանդիսանալով 18 տարին լրացած, գտնվել է փաստացի ամուսնական կապի մեջ ակնհայտ 16 տարին չլրացած Անի Հ-ն հետ: Վերջինիս համաձայնությամբ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն, որի հետեւանքով Անի Հ-ն հղիացել է:

Այսինքն` Ռադիկ Մելքոնյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ: Խափանման միջոց է ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործը վարույթ է ստացվել փետրվարի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ