News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայոց համազգային շարժումն այսուհետ կոչվել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն:

ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է  ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:

Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է  մնալ Հայոց Համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն եւ ժառանգորդը: Նշվում է, որ վերակազմավորումն իրականացվում է ՀԱԿ ստեղծման նախաձեռնող խմբի ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունների հիման վրա:

Քվեարկությանը մանսակցած պատվիրակներից որոշմանը կողմ են քվեարկել 375-ը, դեմ` 6-ը, ձեռնպահ 3 պատվիրակ: Նշենք, որ ավելի վաղ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշել էր, թե թեեւ հատկացրել էին 630 մանդատ, բայց համագումարն սկսելու պահին մասնակցում էին մոտ 430-ը։

Ի դեպ, դեմ քվեարկածների մեջ էր նաեւ Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ով ավելի վաղ ելույթ էր ունեցել, եւ ներկայացրել իր դիտողությունները:

Քվեարկությունից հետո համագումարը համարվեց փակված, մարտին կայանալու է ՀԱԿ կուսակցության համագումարը, որը նոր ծրագիր, կուսակցության ղեկավար մարմիններ է ընտրելու:

Նշենք, որ համագումարին մանսակցել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նշել էր, թե  Հայ ազգային կոնգրես դաշինքը, որպես այդպիսին այլեւս գոյություն չունի, եւկողմ էր արտահայտվել կուսակցության ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ