News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց այս պահին ընթանում է քաղաքացիական ակտիվստիների բողոքի ակցիան: Այս մասին ԿԸՀ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ ԿԸՀ-ում տեղի է ունենում հանցագործություն` ընտրությունների իրական արդյունքների կեղծում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Կարեն Հարությունյանը նշեց, որ  իրենք դիմել են ԿԸՀ-ն հսկող ոտսիկաններին` կոչ անելով կանխել ԿԸՀ-ում այս պահին ընթացող հանցագործությունը: Նրա խոսքով` եթե ԿԸՀ-ն հաստատի ապօրինի շինծու ընտրության արդյունքում ձեւավորված վերջնական արդյունքները, հասարակությունը մեղադրանք է ներկայացնելու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դեմ:

ԿԸՀ-ի դիմաց` ծառերին, կախված են Տիգրան Մուկուչյանի նկարները` «Հետախուզվում է ժողովրդի դեմ հանցագործություն կատարելու համար» գրություններով: Ակցիայի մասնակիցիները պաստառներ են պահել, որոնց վրա գրված է`«Եկել եք այստեղ, թվեր եք կրակում, որ ի՞նչ անեք»:

Քիչ առաջ ԿԸՀ-ի առաջ ընթացող բողոքի ակցիային «Արդարություն» վանկարկումներով, միացել են ուսանողներ: Այս պահին բողոքի ակցիան ԿԸՀ-ի դիմաց շարունակվում է:

Նշենք, որ ԿԸՀ-ում մեկնարկում է նիստը, որի ժամանակ պետք է ամփոփվեն ընտրությունների վերջնական արդյունքները: Դրան հաջորդելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մամուլի ասուլիսը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ