News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վախենում է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունից: Իր կարծիքը Թովմասյանը հայտնել է այսօր՝ փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում:

Ըստ Ռուբեն Թովմասյանի` «հանրապետությունը եռում է, միայն դեռ պարզ չի, թե կոնկրետ երբ կբլթբլթա»: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի Կոմկուսը չի աջակցում ներքաղաքական կոնֆլիկտի կողմերից ոչ մեկին:

Խոսելով Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անձի մասին` Թովմասյանը նրան խելացի մարդ է անվանել. «Դրանում կասկած չկա»: Միեւնույն ժամանակ Կոմկուսի ղեկավարը քննադատել է Հովհաննիսյանին արեւմտամետ դիրքորոշման համար: «Նա խելացի մարդ է, սակայն ես չեմ ընդունում նրա ընդգծված արեւմտամետ դիրքորոշումը: Հովհաննիսյանը մոռանում է, որ հենց Արեւմուտքի հավատարիմ դաշնակից Թուրքիայի քաղաքականության հետեւանքով է ինքը ծնվել Ցեղասպանություն տեսած մարդկանց ընտանիքում, եւ հենց Ռուսաստանի շնորհիվ են մեր սահմաններն այսօր պաշտպանված», - ընդգծել է Ռուբեն Թովմասյանը: Ներկայիս ընդդիմությունը նա հովհարային  է անվանել` երբ պետք է, միանում է,  երբ պետք է, անջատվում է: Իսկ ժողովուրդը պարզապես հարմար պահի էր սպասում իր զգացմունքներն արտահայտելու համար:

Ընդ որում, Թովմասյանը կարծում է, որ Հայաստանում հակառուսական միտումներ են հայտնվել: «Ես մեր ժողովրդին կոչ եմ անում իրերին սթափ նայել եւ հեռու մնալ Ամերիկայից: Հայ ժողովուրդը երբեք չպետք է զոհի իր շահերը, նա պետք է զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ