News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիացի ուսանողները եւ Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում սիրիական համայնքի ներկայացուցիչները, ռուսաստանցիների մասնակցությամբ, Մոսկվայում Սիրիայի հետ համերաշխության հանրահավաք են կազմակերպել:

Մասնակիցներն աջակցություն են հայտնել երկրում ճգնաժամի հաղթահարման` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջարկած քաղաքական ծրագրին եւ կրկին դատապարտել են երկրի դեմ ահաբեկչությունը եւ ագրեսիան: Նրանք դեմ են արտահայտվել Սիրիայում իրադարձությունները խեղաթյուրող եւ հասարակության անվտանգությունը վտանգող ապատեղեկատվություն տարածող սադրիչ լրատվամիջոցների ստին, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը: 

Հավաքվածները նշել են, որ ԱՄՆ-ն, Արեմուտքի երկրները, Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Կատարը հանցակից են Սիրիայում կատարվող ահաբեկչությանը, եւ հետեւաբար, ուղղակիորեն պատասխանատու են սիրիացիների խաղաղ կյանքի խաթարման համար: Նրանք աջակցություն են հայտնել Սիրիայի ժողովրդին եւ ղեկավարությանը՝ հայտարարելով, որ վստահ են Սիրիայի հաղթանակին:

Ռուսաստանի Հակագլոբալիստական շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Կիտայեւը հայտնել է, որ հանրահավաքում իր կազմակերպության մասնակցությունն ինքնիշխանության համար պայքարող Սիրիային համերաշխություն հայտնելն է, նաեւ բողոք՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ այլ երկրների կողմից այդ երկրի գործերին միջամտելու դեմ:

Հանրահավաքի մասնակիցներից Մարիա Դոնչենկոն ընդգծել է, որ Սիրիայում իրադրությունը պարզ է. մի կողմից կա օրինական իշխանություն՝ նախագահ Բաշար Ասադի գլխավորութամբ, մյուս կողմից՝ մարդկանց սպանող, պետական կառույցները ոչնչացնող ահաբեկիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ