News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը շոնրահավորական ուղերձ է հղել հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` վերընտրվելու առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Հարգելի նախագահ Սարգսյան, շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդներն, ընդհանուր առմամբ,  ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված եւ հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես  կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատեւ ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը՝  ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջեւ եւ իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը ի շահ երկու երկրների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ