News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին շաբաթվա ընթացքում անցկացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ավելացել են շտապօգնության կանչերը թե սուր շնչառական վարակների, թե թոքաբորբի կանչերով: Այս մասին այսօր` մարտի 6-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով` վերջին շրջանում 2.1 անգամ կանչերն ավելացել են: «Ինտենսիվ թերապիայի բաժնում կտրուկ նվազում ունենք եւ ծանր դեպքերից այստեղ զերծ ենք մնում: Մնացել է ընդամենը 13 հիվանդ: Մոնիթորինգ ենք անցկացնում նաեւ լաբորատոր բաժանմունքներում: Վերջին 300 հետազոտության արդյուքներում  40 տոկոսի մոտ ժխտվել է գրիպի վիրուսային վարակների գոյությունը, իսկ մնացած 60 տոկոսի մոտ հիմնականում ընկնում է Ա տիպի H1N1 ենթատիպին, ինչպես նաեւ արձանագրվել են Ռեսպերատոր սինցիպալ վիրուսները, որոնք 0-2 տարեկան երեխաներին է վերաբերում»,- ասաց Արտավազդ Վանյանը:

Հարցին, թե H1N1-ը նույն խոզի գրիպը չէ՞, նա պատասխանեց. «Խոզի գրիպի ենթատիպն առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համարվում է որպես սովորական գրիպ: Այսինքն դասվում է H2N3 ենթատիպերին: Մենք ունեինք գրիպ Բ-ով ծանր դեպքեր: Այսինքն այն ծանր դեպքերը, որոնք երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվում են: Դրանք ուշացած դեպքեր են կամ ընդունվում են այլ հիվանդություններով»: Ներկայացնելով վիճակագրական տվյալները, նա ասաց, որ  սուր շնչառական վարաներով մարզերում հոսպիտալացված 222  հիվանդ կա, որոնք թեթեւ եւ  միջին ծանրության են եւ թոքաբորբով 87 հիվանդ: Երեւանում կա 342   հոսպիտալացված հիվանդ, իսկ թոքաբորբի` 121 դեպք: Վանյանի ներկայացմամբ` ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում, թե դպրոցներում, թե մանկապարտեզներում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխուժացում է գրանցվում որոշ դպրոցներում: Ներկայումս առողջապահության նախարարությունում, այդ հարցը քննարկվում է եւ հնարավոր է առաջիկայում առաջարկությամբ հանդես գան: «Բայց դեռեւս զանգվածային բնույթ չի կրում»,- ասաց Արտավազդ Վանյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ