News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Միմար Սինան գեղարվեստի համալասարանը ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝  Միմար (ճարտարապետ) Սինան գեղարվեստի համալսարանի սենատի անդամները Ստամբուլի Թոփհանեյի մշակույթի եւ արվեստի կենտրոնում Արա Գյուլերի մեծարման միջոցառում էին կազմակերպել, որի ժամանակ նրան է հանձնվել պատվավոր դոկտորի կոչում։

Միջոցառման մասնակիցների խնդրանքով խոսափողը վերցրած Արա Գյուլերը նշել է, թե երջանիկ է, որ իր հանդեպ նման հետաքրքրություն կա՝ շեշտելով, որ 60 տարի տարի զբաղվել է լրագրությամբ։ «Հիմա մտածում եմ, որ ֆոտոթղթակիցները, վավերագրական ֆիլմեր ստեղծողները մարդկության պատմության տեսողական մի մասն են կերտում։ Այդ ամենն անելը դառնում է պատմագրություն, այսինքն՝ աշխարհում տեղի ունեցածը նույնությամբ թողնում ես պատմությանը»,-ասել է Արա Գյուլերը։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ