News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը բացարձակապես պատրաստ չէ նոր անդամներ ընդունել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը` ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը: Նա ԵՄ-ն բնորոշել է որպես ներքին եւ արտաքին շրջանի երկրների համակարգ: Այսպես, խոսելով Հայաստանի ԵՄ-ին ինտեգրվելու հետագա քայլերի մասին` Լամմերթը նշել է, թե ասոցացված անդամների գաղափարը, իր պատկերացմամբ, ներքին եւ արտաքին շրջանի երկրների համագործակցությունն է ԵՄ հատուկ կարգավիճակով երկրների հետ:

«Ակնհայտ է, որ ԵՄ-ն առավել շատ ընդհանրություններ ունի Հայաստանի հետ` քաղաքական, տնտեսական եւ մշակութային ասպեկտներում, քան ցանկացած աֆրիկյան կամ ասիական երկրի: Մենք շահագրգիռ ենք այդ հարաբերությունների ամրապնդմամբ, սակայն դա պետք է լինի հատուկ համակարգով»,- ասել է նա:

Լամմերթի  խոսքով, ԵՄ ձգտող երկրները պետք է զարգանան: Որպես օրինակ նա բերել է Ռումինիան եւ Բուլղարիան` ընդգծելով, թե հոռետեսորեն էր վերաբերվում այդ երկրների ընդգրկմանը ԵՄ կազմում եւ հետագայում իր կասկածները բավական իրատեսական դարձան:

«ԵՄ-ին անդամակցելուց հետո երկրները կորցնում են ներքին կառուցվածքները զարգացնելու մոտիվացիան»,- ասել է Բունդեսթագի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ