News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում մարտի 14-ին տեղի է ունեցել ապրիլի 3-ից սկսվելիք Երեւան-Վան-Երեւան ուղիղ չվերթի շնորհանդեսը։

Շնորհանդեսին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Երեւան-Վան չվերթը կարող է նպաստել հայ-թուրքական գործարար կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային զբոսաշրջության աճին։

Երեւան-Վան չվերթի հայկական կողմի կազմակերպիչ, «Նարեկավանք տուր» ընկերության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ չվերթ իրականություն է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, USAID-ի, «Եվրասիա համագործակցության հիմնադարամի»-ի, Հայաստանի էկնոմիկայի նախարարության աջակցության շնորհիվ։  

Նշվեց, որ ապրիլի 3–ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երեւանից Վան եւ հակառակ ուղղությամբ։ Երեւան-Վան-Երեւան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20 տոկոսի զեղչ՝ 200 դոլարին համարժեք դրամով։

Լինելու են նաեւ տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 եւ 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը եւ հյուրանոցները։ Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» եւ թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն  եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տեւողությունը՝ 40 րոպե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ