News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան եւ Բուլղարիան ներկայացրել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները:

Հայաստանը ներկայացրել է հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լեւոն Մինասյանը, ում անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ եւս մեկ անգամ ընդգծել է` 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:

Համերգը, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան,  Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ այլ երաժշտասերներ, անցկացվել է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում եւ նվիրված էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Կոնվենցիայի 10-ամյակին:

Իրենց Ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Բոկովան եւ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ողջունել են հայ, բուլղար եւ լիտվացի արտիստներին` ընդգծելով քաղաքակիրթ ազգերի ներդրումը մշակութային երկխոսության միջոցով ազգերի միջեւ հանդուրժողականության ամրապնդման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ