News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար  ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: ՀԱԿ ցուցակը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում Զոյա Թադեւոսյանն է, երրորդում՝  Արման Մուսինյանը։

Հիշեցնենք, Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: քաղաքական ուժերը կպայքարեն 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-ից 31-ը: Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 3-ը: Մայիսի 4-ը լռության օր կլինի: Ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական  կարգով: Ավելի վաղ  համամասնական ցուցակը ներկայացրել էր ՀՀԿ-ն: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է այսօր ժամը 18.00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ