News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 5-ին Երեւանում կայանալիք ավագանու ընտրություններին կմասնակցի «Բարեւ, Երեւան» նորաստեղծ դաշինքով: Այդ մասին Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են «Ժառանգության» ներկայացուցիչները:

«Ժառանգության» հավատամքը մեկ-մեկ եղել է ի վնաս մեզ, բայց մենք փորձել ենք քաղաքացիական ծրագրով ներգրավել այլ կուսակցությունների: Այս անգամ եւս չստացվեց այնպես, ինչպես մենք ցանկանում էինք, բայց ակնհայտ է, որ որ հայ ժողովուրդը, տվյալ դեպքում մայրաքաղաքի ժողովուրդը որոշելու է, թե ով է լինելու ավագանու մեծամասնությունը»,- նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշել է, թե դաշինքի ցուցակում ընդգրկված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից, նաեւ կան գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:

«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ընթերցել է ցուցակը, որի առաջին տասնյակում են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը, Արթուր Իսպիրյանը, Կարլեն Ալեքսանյանը, Անի Քոչարը:

Համամասնական ընտրացուցակում են նաեւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, «Ժառանգության» ակտիվիստ Դանիել Իոանիսյանը, ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, Աղասի Թադեւոսյանը, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ընդհանուր թվով 64 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ