News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բորիս Բերեզովսկիի ընկերներից մեկը պնդում է, որ գործարարի մարմնի կողքին շարֆ է հայտնաբերվել: Նա ենթադրում է, որ ռուսաստանցի հայտնի գործարարին խեղդել են:

Ինչպես գրում է բրիտանական Guardian թերթի ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով Բերեզովսկիի ընկեր Նիկոլայ Գլուշկովին, ոստիկանությունը Բերեզովսկիի նախկին կնոջը՝ Գալինային, թույլ է տվել լինել դեպքի վայրում եւ նա հայտնել է, որ գործարարի մարմնի մոտ շարֆ է եղել:

Գլուշկովը հայտարարել է, որ «Բորիսին խեղդել են», միաժամանակ հստակեցնելով, որ «չի հավատում, որ դա ինքնասպանություն է եղել», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ռուսաստանցի օլիգարխը վերջին ամիսներին բուժվում էր դեպրեսիայից, իսկ Բերեզովսկիի ընկերներից մեկը թերթին ասել էր, որ գործարարը դեպրեսիայի վիճակում, իբր, խոսել է ինքնասպանության մասին:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին, 68 տարեկան հասակում: Նրան մեռած են գտել Սուրեյի իր առանձնատան լոգարանում: Հշվում է, որ քննիչները նրա տանը բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդեել էր, որ պատրաստվում են հերձել գործարարի դին, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ